17:41  ,  24 մարտի, 2015

Ռադամել Ֆալկաոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մտադիր է ամռանը հեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ հանդես է գալիս վարձակալությամբ: Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին»:

Անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Ֆալկաոյին տեղափոխել էր ակումբի երիտասարդական կազմ, ինչը ֆուտբոլիստի համար եղել էր ծանր հոգեբանական փորձություն: Այդ մասին մամուլում նշել էր ֆուտբոլային գործակալներից մեկը: Թեեւ Վան Գալը դեռ վերջնական որոշում չի կայացրել կոլումբացու տրանսֆերի վերաբերյալ, սակայն Ֆալկաոն չի ցանկանում մնալ մի ակումբում, որտեղ չի ընդգրկվում մեկնարկային կազմում, հաղորդում է Manchester Evening News-ը:

Ավելի վաղ, «Մոնակոն» նշել էր, որ Ֆալկաոյի տրանսֆերի վերաբերյալ ունի բազմաթիվ առաջարկներ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 19 հանդիպման եւ խփել է 4 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս