00:27  ,  24 մարտի, 2015

Սերխիո Ռամոս. «Ռեալն» արժանի ֆուտբոլ ցուցադրեց, մենք չենք հանձնվի

«Ռեալն» արժանի խաղ ցուցադրեց, բայց այս անգամ հաջողությունը մեզ չժպտաց, ասել է Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

«Պետք է ընդունել, որ ընդմիջումից հետո խաղը վերահսկում էր «Բարսելոնան»: Ափսոս, որ չկարողացանք իրացնել մեր պահերը եւ արդեն մինչեւ ընդմիջում լուծել խնդիրը: Սակայն մենք չեն պատրաստվում հանձնվել: Ընդամենը չորս միավոր ենք զիջում: Կարծում եմ՝ կկարողանանք վերացնել այդ տարբերությունը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս պարտվեց «Բարսելոնային» 1:2 հաշվով: Կատալոնական ակումբը 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով