16:20  ,  23 մարտի, 2015

Տեւեսը ցանկանում էր հանդիպել «Ռեալին» կամ «Բարսելոնային»

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից հետո նշել է, որ կցանկանար այդ փուլում հանդիպել Մադրիդի «Ռեալին» կամ կատալոնական «Բարսելոնային»:

«Վիճակահանությանից առաջ ինձ համար նախընտրելի մրցակիցներ էին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Այժմ բոլորն ասում են, որ «Յուվենտուսն» արդեն կիսաեզրափակիչում է, սակայն դա այդպես չէ: Յուրաքանչյուր խաղ բարդ է, իսկ «Մոնակոն» շատ ուժեղ մրցակից է: Կարող ենք լքել պայքարը, եթե ինչպես հարկն է չպատրաստվենք այդ դիմակայությանը»,- Տեվեսի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի 2 խաղերում էլ Իտալիայի չեմպիոնը հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Լոնդոնի «Արսենալին» պայքարից դուրս թողած «Մոնակոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում