17:05  ,  21 մարտի, 2015

«Արսենալը» երկրորդ կազմով պարտվեց ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Տուլայի «Արսենալը» Մոսկվայում ընդունեց ԲԿՄԱ-ին՝ պարտվելով 1:4 հաշվով:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը խաղադաշտ էր դուրս բերել թիմի երիտասարդական կազմը՝ այդ կերպ իր դժգոհությունը հայտնելով Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ)՝ խաղը Տուլայից Մոսկվա տեղափոխելու որոշման վերաբերյալ: Վնասվածքից վերականգնվող 26-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը եւս չէր հայտավորվել «Արսենալի» կազմում:

ԲԿՄԱ-ն 2 միավոր է զիջում առաջատար «Զենիթին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Արսենալ» - ԲԿՄԱ՝ 1:4

Ռինատ Տիմոխին, 57 – Ալան Ձագոեւ, 3, Բիբրաս Նատխո, 47, Ռոման Երյոմենկո, 83, Կարլոս Ստրանբերգ, 89

«Ռուբին» - «Ռոստով»՝ 2:0

Իգոր Պորտնյագին, 84, Մագոմեդ Օզդոեւ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում