14:52  ,  21 մարտի, 2015

«Ուրալը» հաղթեց, Մանուչարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց Պերմի «Ամկարին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

65-րդ րոպեին փոխարինման դուրս եկած չիլիացի կիսապաշտպան Ասեւեդոն 78-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գնդակը:

«Ուրալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակը: «Ամկարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մնաց պահեստայինների նստարանին:

«Ուրալը» 17 միավորով 12-րդ տեղում է: «Ամկարն» ունի 14 միավոր եւ նախավերջինն է:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Ուրալ» - «Ամկար»՝ 1:0

Ասեւեդո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում