19:12  ,  20 մարտի, 2015

«Բարսելոնան» հետաքրքրված է Ռաֆայել Վարանի ծառայություններով

«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, հայտնել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:

«Եթե «Բարսելոնան» կարողանա իրականացնել Վարանի տրանսֆերը, ապա նրանք կզարմացնեն բոլորին: Կատալոնական ակումբում ցանկանում են գնել նրան: Վարանն այնքան էլ լավ չի զգում իրեն «Ռեալում», քանի որ հույս ուներ ստանալ ավելի շատ խաղաժամանակ: Սակայն նրա դիրքում կան ամենաբարձր մակարդակի երկու խաղացողներ»,- Գալյարդոյի խոսքը մեջբերում է Bernabeu Digital-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 18 հանդիպման: ՖԻՖԱ-ի պատժամիջոցների հետեւանքով «Բարսելոնայի» նորեկներն իրավունք կունենան խաղադաշտ դուրս գալ 2016թ. հունվարի 1-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս