22:07  ,  17 մարտի, 2015

«Դինամոն» հաստատեց Արթուր Եդիգարյանի տրանսֆերը

Մինսկի «Դինամոն» մարտի 17-ին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի հետ պայմանագիր կնքելու մասին:

27-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել բելառուսական ակումբին, որի հետ պայմանագիր է կնքել «1+1» համակարգով:

Հիշեցնենք, որ ձմռանը Արթուր Եդիգարյանը «Դինամոյի» հետ հավաքի մասնակցեց Անթալիայում: Կիսապաշտպանի նախորդ ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որի կազմում նա խաղաց 2013-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով