Գերմանիայի Համբուրգ քաղաքը կպայքարի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար: Համբուրգն առաջ է անցել Բեռլինից:
«Սահմանային որոշում էր: Միահամուռ չէր, սակայն դարձավ ընդհանուր որոշում: Ազգային քվեարկությունում Համբուրգը յոթ ձայնով առաջ անցավ Բեռլինից»,- Գերմանիայի օլիմպիական մարզական կոնֆեդերացիայի նախագահ Ալֆոնս Հյորմանի խոսքը մեջբերում է sport1.de-ն:
Հիշեցնենք, 2016-ին Օլիմպիական խաղերը կընդունի Ռիո դե Ժանեյրոն, 2020-ին՝ Տոկիոն: 2024-ի օլիմպիական մայրաքաղաքի համար հիմնական պայքարը սպասվում է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի քաղաքների միջեւ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում