00:50  ,  7 մարտի, 2015

Անչելոտի. Ես հավատում եմ այս թիմին

Ես հավատում եմ այս թիմին, անցած մրցաշրջանում մենք նվաճեցինք կարեւոր տիտղոսներ, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

«Այժմ մենք մրցաշրջանի վճռական փուլում ենք: Կարծում եմ, որ անցած տարվա նման արժանապատիվ ելույթ կունենանք: Զգում եմ ակումբի աջակցությունն այստեղ իմ աշխատանքի առաջին օրվանից: Լսել եմ կարծիքը, թե «Ռեալին» անհրաժեշտ է ամուր ձեռքով խիստ մարզիչ, բայց իմ վերաբերմունքն այս գործին թույլ է տվել նվաճել Չեմպիոնների լիգայի երեք գավաթ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»: Մարտի 7-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով