00:31  ,  7 մարտի, 2015

Պոգբան ու ՊՍԺ-ն համաձայնության են հասել

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ փարիզյան ՊՍԺ-ն համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է le10sport-ը: Եթե տեղի ունենա Պոգբայի տեղափոխությունը Փարիզ, ապա ֆուտբոլիստը կստանա տարեկան 9-10 միլիոն եվրո: «Յուվենտուսում» նրա աշխատավարձն այժմ 4.5 միլիոն եվրո է:

Պոգբայի գործակալը Մինո Ռայոլան է, որը ներկայացնում է ՊՍԺ-ում հանդես եկող Զլատան Իբրահիմովիչին, Մակսվելին եւ Գրեգորի վան դեր Վիլը: Ռայոլան նաեւ Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում