22:38  ,  6 մարտի, 2015

Միջազգային ֆեդերացիան գրանցել է Վահագն Դավթյանի անունով մարմնամարզական տարրը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում ընդգրկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանի անունով տարրը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի  օղակների վարժությունում Վահագն Դավթյանը գրավեց երկրորդ տեղը: Երեւանցի մարզիկն  աշխարհում առաջինը կատարեց  կախ վիճակից, ուղիղ մարմնով, ուժով  առաջ շրջումով խաչ տարրը: 

Նշենք, որ տարրերի դասակարգման ցանկում գրանցում են ստացել հայ մարմնամարզիկներից Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա, երկու տարր), Արթուր Հակոբյանի (հենացատկ), Վահագն Ստեփանյանի (նժույգթափ)  անուններով տարրեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում