21:49  ,  6 մարտի, 2015

Հայ գեղասահորդներն՝ աշխարհի առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Գարաբեդյան -  Ալեքսանդր Լալիբերտ պարային զույգը:

Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում ցույց է տվել 22-րդ արդյունքը եւ իրավունք է ստացել պայքարը շարունակել ազատ ծրագրով: Անաստասիա Գալուստյան կարճ ծրագրի մրցումն ավարտել է 11-րդ տեղում, իսկ Թինա Գարաբեդյան - Ալեքսանդր Լալիբերտ զույգը, որը Կանադայից է, գրավել է 18-րդ տեղը եւ նույնպես հանդես կգա ազատ ծրագրով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում