Հարավաֆրիկացի հաշմանդամ աթլետ, Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսը թունավորված լինելու վախի պատճառով հրաժարվում է բանտի սննդից, հաղորդում է belfasttelegraph-ը:
28-ամյա մարզիկը սնվում է բացառապես պահածոյացված բանջարեղենով, որը նա գնում է Պրետորիայի քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող խանութից:
Սննդակարգի փոփոխության հետեւանքով Պիստորիուսը նիհարել է եւ նրա պրոթեզներն արդեն չեն համապատասխանում ոտքերին: Հարավաֆրիկացու վարքը պայմանավորված է բազմաթիվ սպառնալիքներով, որոնք նա ստանում է ընկերուհու սպանությունից հետո:
Հիշեցնենք, որ Պիստորիուսը մեղավոր է ճանաչվել ընկերուհու ոչ դիտավորյալ սպանության համար եւ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում