20:38  ,  6 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Նախավերջին տուրի արդյունքները

Երուսաղեմում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտից մեկ տուր առաջ միանձնյա առաջատարը ռուսաստանցի Եվգենի Նայերն է, որը վաստակել է 8 միավոր: 7.5-ական միավոր ունեն չեխ Դավիդ Նավարան եւ ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը (7 միավոր), որը բաժանում է 4-18-րդ տեղերը: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 6.5 միավոր եւ բաժանում է 19-44-րդ տեղերը:

Եվրոպայի առաջնություն, 10-րդ տուր

Իլյա Իլյուշոնոկ - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Անտե Բրկիչ - Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Ռոբերտ Հովհաննիսյան – Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս՝ 0.5:0.5
Կոնստանտին Լուպուլեսկու - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5
Զավեն Անդրիասյան - Պետեր Միխալիկ՝ 0:1
Դավիդ Կլայն - Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5
Կարեն Գրիգորյան - Աքսել Ռոմբալդոնի՝ 0.5:0.5
Նիջատ Աբասով - Արման Միքայելյան՝ 0.5:0.5
Մարիա Մանակովա - Վլադիմիր Պողոսյան՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով