20:09  ,  6 մարտի, 2015

«Ռեալը» նշում է հիմնադրման 113-րդ տարեդարձը

Մադրիդի «Ռեալը» հիմնադրման 113-րդ տարեդարձի կապակցությամբ ներկայացրել է հատուկ տեսանյութ: ՖԻՖԱ-ի կողմից 20-րդ դարի լավագույն ակումբ ճանաչված «Ռեալը» հիմնադրվել է 1902 թվականի մարտի 6-ին:

«Ռեալը» Իսպանիայի առաջնությունների եւ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրն է տիտղոսների թվով: Ակումբը 32 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 10 անգամ՝ եվրոպական չեմպիոնների գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում