19:19  ,  6 մարտի, 2015

Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրն իսպանական ակումբի հետ, հաղորդում է Marca-ն:

Նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չունեն տարաձայնություններ: Սիմեոնեն կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչը: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո: Այժմ արգենտինացի մասնագետը ստանում է 2.5 միլիոն եվրո: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Նա 2011-ից է գլխավորում մադրիդյան ակումբը, որն այս ընթացքում դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս