15:55  ,  6 մարտի, 2015

Հայաստան - «Յամալ»՝ 4:4

Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Յամալ» թիմի ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի եւ Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ Հայաստանի թիմը հաղթում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացողի, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականն ավարտեց մոսկովյան հավաքը եւ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարին: Մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի եւ Թուրքիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում