12:17  ,  6 մարտի, 2015

Պերեսը ցանկանում է վաճառել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին պահել Արքայական ակումբում մինչեւ նրա պայմանագրի ավարտը, գրում է Sport.es-ը:

Պարբերականի տվյալներով, արդեն ընդունվել է վերջնական որոշում եւ այս ամռանը կամ հաջորդ տարի կվաճառվի պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Պերեսը ցանկանում է հնարավոր առավելագույն եկամուտ ստանալ Ռոնալդուի վաճառքից: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ  2018 թվականը, երբ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը կլինի 34 տարեկան: Բացի այդ նշվում է, որ Ռոնալդուն ունի չբուժվող վնասվածքներ եւ խաղում է ցավերով: Այդ ամենի հետեւանքով, 2016-ից հետո Ռոնալդուի տրասնֆերային արժեքը զգալիորեն կնվազի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում