11:17  ,  6 մարտի, 2015

Ժոզե Մոուրինյոն՝ իդեալական մարզիչ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է աշխարհի ամենաիդեալական մարզիչ:

Four Four Two-ի հարցմանը մասնակցել են Անգլիայի Պրեմյեր լիգայի, Չեմպիոնշիփի եւ Շոտլանդիայի Բարձրագույն լիգայի խաղացողները:

Պորտուգալացի մասնագետը ստացել է ձայների 48 տոկոսը: Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ, իսպանացի Խոսեպ Գվարդիոլան՝ 31 տոկոս: Եռյակը եզրափակել է Լոնդոնի «Արսենալը» գլխավորող ֆրանսիացի Արսեն Վենգերը՝ 8 տոկոս:

Անգլիական «Վեստ Հեմի» մարզիչ Սեմ Էլարդայսն ու Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավաքել են 6-ական տոկոս:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում