09:48  ,  6 մարտի, 2015

Adidas-ը կփակի 290 խանութ

Adidas-ն ամբողջ աշխարհում կփակի 290 խանութ: Այդ մասին հայտարարել է մարզական արտադրության առաջատար ընկերության գործադիր տնօրեն Գերբերտ Հայները: Կրճատումը պատճառաբանվում է խանութների անարդյունավետությամբ, հաղորդում է Daily Mail-ը:

Դրանցից 200-ը կփակվի Ռուսաստանում: Միեւնույն ժամանակ, Հայները նշել է, որ Ռուսաստանը մնում է Adidas-ի համար կարեւորագույն շուկա եւ կպահպանվի 100 առեւտրային կետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում