01:36  ,  6 մարտի, 2015

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 1:2

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում երկրի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը պարտություն կրեց «Ֆիորենտինայից»՝ 1:2:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին:

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Լացիոն» ու «Նապոլին», որոնց առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 1:2

Ֆերնանդո Լյորենտե, 24 – Մոհամեդ Սալահ, 11, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում