00:38  ,  6 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանը բաժանում է 4-8-րդ տեղերը

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ եւ վաստակել է 6.5 միավոր: Առաջին տեղը 7-ական միավորով բաժանում են ուկրաինացի Անտոն Կորոբովը, չեխ Դավիդ Նավարան եւ ռուսաստանցի Եվգենի Նայերը: Գաբրիել Սարգսյանը բաժանում է 4-8-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

Եվրոպայի առաջնություն, 9-րդ տուր

Գաբրիել Սարգսյան - Իվան Պոպով՝ 0.5:0.5
Վլադիմիր Հակոբյան - Էթյեն Բաքրո՝ 0.5:0.5
Նիկիտա Վիտյուգով - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0.5:0.5
Միշել Գոդենա - Զավեն Անդրիասյան՝ 0:1
Սամվել Տեր-Սահակյան - Գաբրիել Բատագլինի՝ 1:0
Վլադիսլավ Կովալյով - Արման Միքայելյան՝ 0.5:0.5
Հրանտ Մելքումյան - Ջեյքոբ Մարեյ՝ 1:0
Իդո Բեն Արցի - Կարեն Գրիգորյան՝ 0:1
Վլադիմիր Պողոսյան - Յեհուդա Գրյունֆելդ՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով