Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ծառայություններով, հաղորդում է Bild-ը:
Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկություն ունի ուժերը փորձել Անգլիայի Պրեմյեր լիգայում:
Սպասվում է, որ «Բորուսիան» կհասնի համաձայնության Գյունդոգանի հետ եւ կերկարաձգի պայմանագիրը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2016 թվականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում