23:33  ,  5 մարտի, 2015

Աշխարհի առաջնություն. Վլադիմիր Կրամնիկը չի ժամանի Հայաստան

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը չի օգնի շախմատի Ռուսաստանի հավաքականին ապրիլին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում, ասել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին rsport-ին:

«Կրամնիկը նույն օրերին հանդես կգա Վուգար Գաշիմովի հուշամրցաշարում: Իսկ Ռուսաստանի հավաքականի կազմը կորոշենք մարտի 8-ին ավարտվող Եվրոպայի անհատական առաջնությունից հետո: Հինգ տեղի համար ունենք մինչեւ ութ հավակնորդ»,- ասել է Գլուխովսկին:

2013-ին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը Կրամնիկի, Կարյակինի, Գրիշչուկի, Նեպոմնյաշչու եւ Վիտյուգովի ուժերով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2015թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով