23:16  ,  5 մարտի, 2015

Յուրգեն Կլոպը՝ «Բորուսիայի» կադրային խնդիրների մասին

«Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:

«Ռոյսի ամբողջ ազդրը հեմատոմայի մեջ է, սակայն չի բացառվում, որ Մարկոն հասցնի ապաքինվել եւ մասնակցել «Համբուրգի» դեմ խաղին: Օբամեյանգը կսկսի մարզվել մարտի 6-ից: Իսկ Շահինը դժվար թե կարողանա մասնակցել խաղին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Համբուրգ» - «Բորուսիա Դ.» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում