«Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
«Ռոյսի ամբողջ ազդրը հեմատոմայի մեջ է, սակայն չի բացառվում, որ Մարկոն հասցնի ապաքինվել եւ մասնակցել «Համբուրգի» դեմ խաղին: Օբամեյանգը կսկսի մարզվել մարտի 6-ից: Իսկ Շահինը դժվար թե կարողանա մասնակցել խաղին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Համբուրգ» - «Բորուսիա Դ.» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում