21:47  ,  5 մարտի, 2015

Լեւոն Պաչաջյանը տեղափոխվել է «Արամեիսկ - Սիրիանսկա» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը կշարունակի կարիերան Շվեդիայում։ 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Արամեիսկ - Սիրիանսկա» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեդիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում։

«Այսօր ես պայմանագիր կնքեցի Արամեյիսկ-Սիրիանսկա ակումբի հետ, որի համար շատ ուրախ եմ»,- Ֆեյսբուքում գրել է ֆուտբոլիստը։

Լեւոն Պաչաջյանի նախկին թիմը շվեդական «Ասիրիսկան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում