21:21  ,  5 մարտի, 2015

«Կորինտիանսի» սպորտային տնօրենը՝ հայկական արմատների մասին

Արգենտինական «Սան Լորենցոյի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հանդիպումից առաջ բրազիլական «Կորինտիանսի» մարզական տնօրեն Սերժիո Ջանիկյանը խոսել է իր հայկական արմատների մասին։

«Այո, ես ունեմ հայկական արմատներ։ Իմ հայրն ու նրա եղբայրները ծնվել են Արգենտինայում, որտեղից իմ ընտանիքը հետագայում տեղափոխվել է Բրազիլիա։ Ձգտում եմ տարվա մեջ մի քանի անգամ լինել Արգենտինայում»,- Ջանիկյանի խոսքը մեջբերում է foxsports-ը։

Նշենք, որ Արգենտինայում կայացած հանդիպումն ավարտվել է «Կորինտիանսի» հաղթանակով՝ 1։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում