19:48  ,  5 մարտի, 2015

Աղջիկներին հետաքրքրել է Ռոբերտ Արզումանյանի սպին

Պերմի «Ամկարը» ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, որը ռուսական ակումբում հանդես կգա 50 համարի մարզաշապիկով։

«Աղջիկները, նկատելով Ռոբերտ Արզումանյանի դեմքին հարվածից մնացած հետք, հետաքրքվել են դրա պատճառների մասին։ Աղջիկների համար, իսկական տղամարդուն զարդարում է սպին։ Սակայն Արզումանյանը հերոսական պատմություններ չի պատմել՝ անկեղծ խոստովանելով, որ հարված է ստացել խաղային իրադրությունում»,- գրում է «Ամկարի» կայքը։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Ղազախստանի «Ակտոբեն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում