17:11  ,  5 մարտի, 2015

Վահիդ Հալիլհոջիչը գլխավորեց Ճապոնիայի հավաքականը

Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վահիդ Հալիլհոջիչը, հաղորդում է ВВС-ն։

Բոսնիացի մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Խավյեր Ագիրեին, ով հեռացվել էր Ասիայի Գավաթում անհաջող ելույթներից հետո։

62-ամյա Հալիլհոջիչի նախորդ աշխատավայրը եղել է Ալժիրի հավաքականը, որը նա գլխավորել է 2011-2014-ը։ Նրա գլխավորությամբ ալժիրցիները լավ տպավորություն թողեցին ԱԱ-2014-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում