16:35  ,  5 մարտի, 2015

Բունդեսլիգա․ Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ ամսվա լավագույն գոլերի թվում

Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն դրվագները եւ գոլերը, որոնց թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ 23-րդ տուրի դերբիում: Ամսվա լավագույն գոլը որոշվելու է քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ «Շալկեի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարատեւ դադարից հետո 90 րոպե անցկացրեց «Բորուսիայի» կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա նրա առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Բունդեսլիգայի 23 տուրերից հետո առաջատարը 58 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է, որին 8 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը»: Դորտմունդի «Բորուսիան» 28 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով