15:24  ,  5 մարտի, 2015

«Ռեալը» 30 միլիոն է առաջարկում «Պորտուի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Բրազիլիայի հավաքականի եւ պորտուգալական «Պորտուի» պաշտպան Դանիլուին ձեռք բերելու համար, գրում է Goal.com-ը։

Պորտուգալացիները 40 միլիոն են գնահատում 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Դանիլուի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ին։ Նրան ձեռք բերելու համար պայքարում է նաեւ կատալոնական «Բարսելոնան»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում