12:50  ,  5 մարտի, 2015

Դիեգո Սիմեոնեն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի միջեւ բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ մտել են փակուղի, գրում է Goal.com-ը՝ հղում անելով բրիտանական մամուլին:

Նշվում է, որ արգենտինացի մասնագետը ցանկանում է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը հետաքրքրված է նրանով: Սիմեոնեն որոշել է սպասել մինչեւ մրցաշրջանի ավարտը, որպեսզի հասկանա Անգլիայի չեմպիոնի ծրագրերը:

Իսպանական մամուլն էլ պնդում է, որ Սիմեոնեն չի լքի Մադրիդը, եթե «Աթլետիկոն» ձեռք բերի ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում