12:07  ,  5 մարտի, 2015

NBA. Փետրվարի լավագույն բասկետբոլիստները

«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը եւ «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսբրուկը ճանաչվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)՝ փետրվար ամսվա լավագույն բասկետբոլիստներ, հայտնում է NBA-ի կայքը:

Նախորդ ամիս կանոնավոր առաջնությունում Լեբրոնի միջին արդյուանվետությունը կազմել է 24.4 միավոր, իսկ «Քլիվլենդը» հաղթել է 11 խաղերից ութում:

Ուեսբրուկի միջին արդյուանվետությունը փետրվարին 31.2 միավոր էր, իսկ «Օկլահոման» 9 հաղթանակ է տարել 12 հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում