12:20  ,  5 մարտի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը թքել է մրցակցի վրա (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսը տգեղ վարքով է աչքի ընկել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղում:

Դրվագներից մեկում Էվանսը թքել է «Նյուքասլի» սենեգալցի հարձակվող Պապիս Սիսեի վրա: Խաղի գլխավոր մրցավարը չի նկատել այդ դրվագը, որը չի վրիպել մամուլի ուշադրությունից։ Նշվում է նաեւ, որ Սիսեն էլ իր հերթին թքել է Էվանսի վրա, փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել էր Նյուքասլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում