«Պարմայում» վարձավճարով հանդես եկող ուրուգվայցի կիսապաշտպան Կրիստիան Ռոդրիգեսը պատմել է իտալական ակումբի ֆինանսական խնդիրների մասին, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:
«Մենք չենք անցկացնում խաղեր եւ չենք ստանում աշխատավարձ: «Պարման» ունի շատ խնդիրներ: Որոշ ֆուտբոլիստներ 8 ամիս չեն ստացել աշխատավարձ»,- ասել է Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ալթետիկոյին»:
Հիշեցնենք, որ «Պարմայի»՝ սնանկ ճանաչվելու հարցով դատավարությունը կայանալու է մարտի 15-ին: Թիմը նույնիսկ գումար չունի A Սերիայի խաղերն անցկացնելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում