10:20  ,  5 մարտի, 2015

Վենգերը գովել է ՔՊՌ-ի ռմբարկուին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՔՊՌ-ի դեմ Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է նաեւ անգլիացի հարձակվող Չարլի Օստինին:

«Կարող էինք խփել 3-4 գոլ: ՔՊՌ-ն ներդրեց բոլոր ուժերը, եւ մենք պետք է լինեինք համբերատար, քանի որ մենկարկային 25 րոպեներին մրցակիցը թույլ չէր տալիս խաղալ: 2:1 հաշվի ժամանակ շատ վտանգավոր էր: Մենք չկարողացանք խփել երրորդ գոլը, իսկ մրցակցի կազմում խաղում է Չարլի Օստինը: Նա գոլեր է խփում ցանկացած դիրքից: Օստինի հարվածը լավագույններից է Անգլիայի առաջնությունում: Ամեն դեպքում, մենք հսկում էինք խաղի ընթացքը»,- Վենգերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Օստինի գոլը չփրկեց ՔՊՌ-ին, որը պարտվեց 1:2 հաշվով: Անգլիացի հարձակվողը 15 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում