02:04  ,  5 մարտի, 2015

ՊՍԺ - «Մոնակո»՝ 2:0

ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Փարիզյան թիմն ընդունեց «Մոնակոյին» եւ առավելության հասավ Դավիդ Լուիսի ու Էդինսոն Կավանիի գոլերի շնորհիվ:

Ավելի վաղ, կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ «Սենտ Էթյենը»:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն «Բրեստն» ու «Օսերը» եւ «Կոնկարնոն» ու «Գենգամը»:

Ֆրանսիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

ՊՍԺ - «Մոնակո»՝ 2:0

Դավիդ Լուիս, 3, Էդինսոն Կավանի, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում