Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ ծանր պայքարում կարողացավ հաղթանակ տանել Էդեն Ազարի գոլի շնորհիվ՝ 1:0: Ժոզե Մոուրինյոյի թիմը 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 58 միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին», որը 2:0 հաշվով պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»: Երրորդ տեղում «Արսենալն» է: Արսեն Վենգերի թիմը 2:1 հաշվով հաղթեց ՔՊՌ-ին:
«Մանչեսթեր Յունաթեդը» նախավերջին րոպեին Էշլի Յանգի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Նյուքասլին» եւ 53 միավորով չորրորդն է:
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 0:1
Էդեն Ազար, 22
«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0
Դավիդ Սիլվա, 45+2, Ջեյմս Միլներ, 88
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1
Էշլի Յանգ, 89
«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Արսենալ»՝ 1:2
Չարլզ Օսթին, 82 – Օլիվյե Ժիրու, 64, Ալեքսիս Սանչես, 69
«Սթոք Սիթի» - «Էվերտոն»՝ 2:0
Վիկտոր Մոզես, 32, Մամե Բիրամ Դիուֆ, 84
«Տոտենհեմ» - «Սուոնսի»՝ 3:2
Նասեր Շադլի, 7, Ռայան Մեյսոն, 51, Էնդրոս Թաունսենդ, 60 – Կի Սուն Յուն, 19, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում