01:21  ,  5 մարտի, 2015

«Բավարիան» քառորդ եզրափակիչում է

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Բրաունշվեյգի «Այնտրախտին» եւ հաղթեց 2:0 հաշվով՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր: Աչքի ընկան Ալաբան ու Գյոտցեն:

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ «Բայերը», «Հոֆենհայմը»,  «Ֆրայբուրգը», Դորտմունդի «Բորուսիան», «Վոլֆսբուրգը», «Արմինիան» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բավարիա» - «Այնտրախտ Բ.»՝ 2:0

Դավիդ Ալաբա, 45+1, Մարիո Գյոտցե, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով