Հոլանդիայում մեկնարկած հրաձգության Եվորպայի առաջնության առաջին օրը օդամղիչ ատրճանակ (10մ), երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը 570 միավորով գրավել է 8-րդ տեղը և անցել եզրափակիչ փուլ: Եզրափակիչում Հայաստանի պատվիրակին հաջողվել է բարելավել դիրքերը և մրցելույթն ավարտել 5-րդ տեղում:
Վազող թիրախ խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակիցների պայքարում գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորով նրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է չորրոդ տեղը՝ երրորդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով 1 միավոր:
Օդամղիչ հրացան (10մ), երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը, հաղորդում են ՀՁՖ-ից:
Մարտի 5-ին կմրցի հայ հրաձիգներից ամենաերիտասարդը՝ 12-ամյա Հայկ Բաբայանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում