23:28  ,  4 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 6.5 միավոր: Նրանից կեսական միավոր է հետ 13 շախմատիստ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը:

Եվրոպայի առաջնություն, 8-րդ տուր

Գաբրիել Սարգսյան - Անդրեյ Վոլոկիտին՝ 0.5:0.5
Եվգենի Ռոմանով - Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Ռոբերտ Հովհաննիսյան - Էռնեստո Ինարկիեվ՝ 0.5:0.5
Արման Միքայելյան - Զդենկո Կոզուլ՝ 0:1
Զավեն Անդրիասյան - Դանի Ռազնիկով՝ 0.5:0.5
Խորխե Վիտերբո Ֆերեյրա - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5
Կարեն Գրիգորյան - Ալեքսեյ Սարանա՝ 0.5:0.5
Ալեքսանդր Բելիցկի - Հրանտ Մելքումյան՝ 0:1
Վիլկա Սպիրիլա - Վլադիմիր Պողոսյան՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով