22:52  ,  4 մարտի, 2015

Կլյույվերտը գլխավորեց Կյուրասաոյի հավաքականը

Լեգենդար հոլանդացի հարձակվող Պատրիկ Կլյույվերտը կգլխավորի Կյուրասաոյի ազգային հավաքականը։ «Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքակի նախկին հարձակվողը կմարզի Կարիբյան ծովի կղզային պետության թիմը՝ փորձելով լուծել 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու խնդիրը, հաղորդում է demorgen-ը։ Կլյույվերտը եղել է Լուի վան Գալի օգնականը Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում։

38-ամյա մարզիչի գլխավորությամբ Կյուրասաոյի առաջին հանդիպումը կլինի Մոնտսերատի հավաքականի հետ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում