22:20  ,  4 մարտի, 2015

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի գները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի գները։ Հունիսի 6-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք խաղի տոմսերի գինը կսկսվի 70 եվրոյից։ 70 հազար 500 տեղերից 46 հազարը բաժին կհասնի չեզոք երկրպագուների, մնացածը՝ եզրափակիչ հասած թիմերի երկրպագուներին։

Գները կվաճառվեն չորս գնային կարգերում։ Առաջին կարգ՝ 390 եվրո, երկրորդ կարգ՝ 280 եվրո, երրորդ կարգ՝ 160 եվրո, չորրորդ կարգ՝ 70 եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով