21:48  ,  4 մարտի, 2015

Մարկո Ռոյսը խուսափել է ծանր վնասվածքից

Դրեզդենի «Դինամոյի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի խաղացող Մարկո Ռոյսի ստացած վնասվածքը ծանր չէ, հաղորդում է Գերմանիայի փոխչեմպիոնների կայքը։

Ռոյսը ստացել է ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։ Նրա մասնակցությունը «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղին հարցականի տակ է։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին։

Հիշեցնենք, որ Ռոյսը Դրեզդենի «Դինամոյի» հետ խաղում մեկնարկային կազմում էր, սակայն 25-րդ րոպեին նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում