21:41  ,  4 մարտի, 2015

Յուրգեն Կլոպը՝ «Միլանի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու

«Միլանի» ղեկավարությունը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին դիտարկում է որպես հիմնական թեկնածուի, որը կարող է փոխարինել Ֆիլիպո Ինձագիին, հաղորդում է Tuttosport-ը։ Իտալական ակումբում տպավորված են Դորտմունդում Կլոպի աշխատանքից։

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում աշխատանքը «Միլանում» եւ հույս ունի կարիերան շարունակել Ֆլորենցիայի ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում