20:11  ,  4 մարտի, 2015

Կիպրոս - Հայաստան՝ 8։0

Կիպրոսում ընթացող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականն անցկացրել է երկրորդ հանդիպումը: Մրցակիցը եղել է Կիպրոսի մինչեւ 16 եւ 17 տարեկան ֆուտբոլիստներից կազմված հավաքականը: Չնայած երկու թիմերի միջեւ տարիքային տարբերությանը՝ Հայաստանի հավաքականի մարզիչները որոշել են անցկացնել հանդիպումը, քանի որ լավ փորձ է հայ պատանի ֆուտբոլիստների համար, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Տարիքային տարբերությունը որոշիչ է եղել։ Կիպրոսի հավաքականը հաղթել է 8:0 հաշվով: Մարտի 6-ին Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում