20:29  ,  4 մարտի, 2015

Ուսեյն Բոլթի առաջին պարտությունը՝ ութ տարում

Վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը ութ տարում առաջին անգամ ոչ հաղթական մրցում է ունեցել փոխանցումավազքում։ Ջամայկայի մայրաքաղաք Քինգստոնում կայացած Gibson Relays մրցաշարի 4х100 մետր վազքում Բոլթը հանդես է եկել Racers Lions թիմում, որը պարտվել է Ջամայկայի Տեխնոլոգիական համալսարանի քառյակին, հաղորդում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Ուսեյն Բոլթը հանդես է եկել վերջին փուլում՝ հինգ մետր հետ լինելով մրցակցից։ Բոլթը չի կարողացել հասնել 2012թ. աշխարհի երիտասարդական չեմպիոն Տիկենդո Թրեյսիին։

28-ամյա Բոլթը նախորդ անգամ 4х100 մետր փոխանցավազքում պարտվել էր 2007-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում