Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կիպրոսում ընթացող ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց վրացիների հետ եւ պարտվեց 2։6 հաշվով, հաղորդում է ՀՖՖ կայքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը նույն մրցաշարի առաջին խաղում Վրաստանի հավաքականին հաղթել էր նվազագույն հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում