17:43  ,  4 մարտի, 2015

Յուրա Մովսիսյանի դուբլն ու «Սպարտակի» հաղթանակը տեսանյութով

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական ալիքը ներկայացրել է Անթալիայում կայացած ստուգողական հանդիպման լավագույն դրվագները։ Ռուսական ակումբը 3։1 հաշվով պարտության էր մատնել Կոպենհագենի «Ակադեմիսկին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, մասնակցելով միայն առաջին խաղակեսին, երկու գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը։

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ» - «Ակադեմիսկ»՝ 3։1

Մովսիսյան, 14, 35, Պրոմես, 72 – Հանսեն, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում